00:00:00

ԱՆ հորդորը Սևանա լճի որոշ` «ծաղկած» ափերում չլողալուն է վերաբերում. տարընկալում կա

23:30, 07 օգոստոս 2018

Սեւանա լճի որոշ հատվածներում լողալուց զերծ մնալու մասին առողջապահության նախարարության հորդորը չպետք է տարընկալումների պատճառ դառնա: «Արմենպրեսի»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը` անդրադառնալով այս առիթով Գեղարքունիքի մարզի որոշ բնակիչների դժգոհությանը: «Ես կրկին հղում եմ կատարում նախարարության պաշտոնական պարզաբանմանը, որտեղ խոսք է գնում ոչ թե առհասարակ Սեւանա լճում չլողալու մասին, այլ հստակ ընդգծվում է` զերծ մնալ միայն կոնկրետ «ծաղկած» կամ առատ ջրիմուռներով վայրերից: Նախարարության այս հայտարարությունը որեւէ կերպ չի առնչվում Սեւանա լճի մաքուր ափերում լողալուն: Հանրային լողափերը, հանգստի գոտիները, որտեղ նման խնդիր չկա, կարող են լինել եւ մնում են մարդկանց հանգստի համար հարմար վայր: Այս մասին իր հարցազրույցում եւ տեսաուղերձում բազմիցս հայտարարել են նաեւ առողջապահության նախարարը եւ նախարարության մասնագետները»,-շեշտեց Լիանա Եղիազարյանը: Նա հավելեց, որ Սեւանա լճին առնչվող բնապահպանական խնդիրների մասին բնապահպանները խոսում են վաղուց` ներկայացնելով իրենց փաստարկները: Առողջապահության նախարարությունն իր հերթին մեծապես կարեւորում է հանրային առողջությանն առնչվող խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր