00:00:00

Գեւորգ Աճեմյանը փորձել էր մի քանի հարցերի լուծում տալ, որը դուրս էր իր իրավասությունների շրջանակից. Ավինյան

22:18, 07 օգոստոս 2018

Գեւորգ Աճեմյանի ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչի պաշտոնից ազատման դիմումի մակագրումը որեւէ կերպ կապ չուներ իր կրոնական կողմնորոշման հետ։ Այս մասին այսօր  «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Գեւորգ Աճեմյանի հետ կապված խնդիրը մի փոքր այլ էր, եւ կապված էր իր որոշակի գործողությունների հետ, որոնք չէին մտնում իր իրավասությունների շրջանակում։ Մասնավորապես, մի քանի հարցերի լուծումներ էր փորձել տալ, որոնք դուրս էին իր իրավասությունների շրջանակից։  Դրա մեջ որեւէ վատ բան չկար, բայց դա իր գործը չէր»,– նշեց Ավինյանը՝ չմանրամասնելով՝ ինչ հարցերի մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը իր դիմումի համաձայն ազատվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչի պաշտոնից։ Ավելի վաղ նա հաստատել էր, որ հանդիսանում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետեւորդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր