00:00:00

Օգոստոսի 6-ից 7-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք

21:35, 07 օգոստոս 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ազատությունից ապօրինի զրկելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհայտ կորած և 5 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել են 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և մարմնական վնասվածքի 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր