00:00:00

Խաչատուրովը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը․ ՀԱՊԿ մամուլի քարտուղար

20:37, 07 օգոստոս 2018

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը։ Ինչպես տեղեկացնում է Tass.ru-ն․ Զայնետդինովը նշել է, որ Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Երևանից և անցել իր պարտականությունների լիակատար իրականացմանը։ Զայնետդինովը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, քանզի այն կարող է վնասել իր երկրի իմիջին։ «Քննության ընթացքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունում պաշտոնական տեղեկատվություն չկա, գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եւ այս մասին նա այլ մեկնաբանություններ չի տալու, որպեսզի վնաս չպատճառի Հայաստանի իմիջին», - մանրամասնել է մամուլի քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր