00:00:00

Արցախցի մի խումբ պատգամավորներ Քոչարյանի հարցով միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Արթուր Դավթյանին

19:03, 07 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ այսօր` օգոստոսի 7-ին, միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը փոխելու համար: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արցախցի պատգամավորները խնդրում են Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր