00:00:00

Բարձրագույն կրթության հիմնախնդիրները` քննարկման առանցքում

18:45, 07 օգոստոս 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով  գտնվել է Վրաստանի Հանրապետությունում:

Այցի շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԿԳ նախարարի բարձրագույն կրթության և գիտության ոլորտը համակարգող տեղակալ Ալեքսանդր Թեվզաձեի հետ, ում հետ քննարկվել են բարեփոխումներին վերաբերող հարցեր: Հարևան երկրի պաշտոնյան ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև կառավարման  ոլորտում իրականացվող բարեփոխումները` նշելով, որ  Վրաստանում այժմ քննարկվում է մի քանի ոլորտների կառավարման մարմինների  միավորման  հարցը: Կողմերն առանձնակի կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների երկկողմ համագործակցությունը: Անդրադարձ է եղել համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման հնարավորություններին, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի, մասնավորապես PhD-ի  վերաբերյալ մի շարք հարցերի: Վրաստանը, ինչպես և Հայաստանը անդամակցում է Հորիզոն 2020 ԵՄ ծրագրին և ունի գիտական հայտերի  և դրամաշնորհների  ներկայացման գրեթե նույն խնդիրները: Այս տեսանկյունից կողմերն ընդգծել են, որ համատեղ նախագծերի ներկայացումը կարող է երկուստեք արդյունավետ լինել: Քննարկվել են նաև բուհերի հավատարմագրմանը, որակի ապահովմանը և ուսանողների փոխանակմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել  հետագա համագործակցության վերաբերյալ:

ԿԳ  նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիում գործող միջազգային բժշկական համալսարան (New Vision University), որի նպատակն է  ընդունել հիմնականում արտասահմանցի ուսանողներ և աշխատել միջազգային կրթական շուկայի համար, ինչը հեռանկարային ուղղություն է նաև Հայաստանի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր