00:00:00

Կոտայքի մարզպետը՝ մարզում սպասվող բարեփոխումների մասին

13:15, 07 օգոստոս 2018

«Կոտայքում բարեփոխումներն ԱՆԿԱՍԵԼԻ՛ են»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ   Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով սպասվելիք բարեփոխումներին․ «Այս բոլոր պայմանավորվածությունների արդյունքները ակնկալում եմ երբևէ գրանցված ամենասեղմ  ժամկետներում:
Պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՏԻՄ–երի հետ տարված աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիների հետհանդիպում–քննարկումների արդյունքում: Աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի.
  • Պտղնի և Վերին Պտղնի, Արագյուղ, Ակունք, Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան համայնքներում շուտով գործեն   վերանորոգված և կահավորված մանկապարտեզներ և մշակույթի տներ:
  • Զորավանում հիմնենք արվեստի դպրոց:
  • Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքներում հիմնանորոգվեն և վերանորոգվեն ճանապարհներ, որոնցվրա աշխատանքներ չեն իրականացվել տասնամյակներով:
  • Բալահովիտ, Կաթնաղբյուր, Արամուս և Կամարիս համայնքներում լուծվեն առողջապահական, կրթական և  նախակրթական հաստատություններում առկա խնդիրները:
  • Եղվարդ համայնքի Զովունի գյուղում սկսվեն երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ինչը  նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբեր:
  • Գողթում, Ջրաբերում, Գետարգելում, Արագյուղում լուծման փուլում են նախակրթարանի և դպրոցների  խոհանոցի հարցը, Գեղարդում՝ տրանսպորտի խնդիրը։
  • Հրազդանում «Եղևնիների պուրակը» շուտով կվերադարձվի քաղաքացուն:
  • Նոր Հաճնում շուտով կգործի հիմնանորոգված մարզադահլիճ, Նոր Արտամետում կունենանք դպրոցի նոր  մասնաշենք, իսկ գործող դպրոցի շենքը կտրամադրենք մանկապարտեզին:
  • Լեռնանիստում շուտով կմեկնարկենք էկոտուրիզմի կենտրոնի նախագիծը, իսկ Կոտայքի մարզպետարանի  շենքում աշնանն արդեն կգործի հանրային գրադարանը:
Եվ վերջում, ամենակարևորը՝ մարզի 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ–ի պարենի համաշխարհային  ծրագրով կգործի«Տաք սնունդ» նախագիծը: Կոտայքում բարեփոխումներն ԱՆԿԱՍԵԼԻ՛ են։ Հ.Գ. Ցանկը հընթացս մտաբերեցինք. ամփոփ հաշվետվությունը կհրապարակենք պաշտոնավարման 100-րդ օրը»,-  ասված է հրապարակման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր