00:00:00

«Արթիկի» դատապարտյալի աղցանի միջից հայտնաբերվել դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ

17:12, 07 օգոստոս 2018

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ օգոստոսի 6-ին ժամը 17:00-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ. Գ.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ. Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ. Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր