00:00:00

Բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ կազմակերպելու դասընթացներ ԶԼՄ-ների և ՀԿ-ների համար

16:43, 07 օգոստոս 2018

Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող ՄԱԶԾ-ԳէՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում օգոստոսի 7-10-ը ԶԼՄ-ների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների համար կկազմակերպվի բնապահպանական հաղորդակցության քառօրյա դասընթաց։ Երևանում և Դիլիջանում անցկացվող միջոցառումներին կմասնակցեն հանրապետական և մարզային 16 լրատվամիջոցի  և 8 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։ Բնապահպանության նախարարության, միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների աշխատակիցները, ոլորտի մասնագետներն ու փորձագետները դասընթացի մասնակիցներին կներկայացնեն բնապահպանական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերը, բնապահպանական տեղեկատվության առանձնահատկությունները, ինչպես նաև կմատուցեն շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ կազմակերպելու գործնական հմտություններ։ Դասընթացն իրականացվելու է մի քանի փուլով։ Երկրորդ փուլում ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչները Հանրապետության տարածքում կիրականացնեն իրազեկման միջոցառումներ, իսկ սեպտեմբերին նախատեսված ավարտական փուլում կամփոփվեն անցկացված արշավների արդյունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր