00:00:00

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

16:27, 07 օգոստոս 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացված գրավոր բողոքների հիման վրա չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 30 դատապարտյալի հետ, որոնցից մեծ մասը ցմահ ազատազրկվածներ են եղել: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման օրենսդրական հնարավորություններին, ինչպես նաև ցուցաբերվող բժշկական օգնությանը և ըստ քրեակատարողական հիմնարկների ու խցերի ազատությունից զրկված անձանց տեղաբաշխմանը: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև անվտանգության նկատառումներից ելնելով պատժախցային-կարանտինային մասնաշենքում իրենց կամքով մեկուսի պահվող անձանց հետ, ուսումնասիրել նրանց պահման պայմանները: Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր