00:00:00

ՃՈ-ն միջոցներ է ձեռնարկում Զաքյան-Խորենացի խաչմերուկին վթարված լուսացույցը վերականգնելու համար

04:13, 07 օգոստոս 2018

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 6-ին ՃՈ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան-Խորենացի խաչմերուկի լուսացույցը, ամրացման սյան հետ միասին, ընկած է երթևեկելի մասի վրա: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` վթարված լուսացույցը տեղափոխելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ սեղմ ժամկետում վթարված լուսացույցը վերականգնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր