00:00:00

Սուրիկ Խաչատրյանի որդին այս փուլում չի կարող բանակ զորակոչվել, քանի որ փորձաքննություն է անցնում. ՊՆ

00:35, 07 օգոստոս 2018

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ներկայումս չի կարող զորակոչվել բանակ, քանի որ փորձաքննություն է անցնում: Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Խաչատրյանի նամակին: «Տրդատ Խաչատրյանն այժմ փորձաքննություն է անցնում, հետեւաբար իր հայտարարության հիման վրա չի կարող բանակ զորակոչվել: Եթե փորձաքննությամբ պարզվի, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ չունի, ապա կզորակոչվի բանակ: Այսինքն, այս փուլում պետք է բժիշկներն աշխատեն ու մեզ հստակ գնահատական տան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանը դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով իրեն զորակոչել բանակ: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները հիվանդ չեն եղել, բայց ազատվել են զինծառայությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր