00:00:00

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին

21:16, 06 օգոստոս 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Լոմբոք կղզում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ է դարձել: «Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր