00:00:00

Քոչարյանի կալանքի փոփոխման ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը

20:33, 06 օգոստոս 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց   Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ընդհանուր առմամբ ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր։ Սողոմոնյանը փոխանցեց, որ   ստորագրահավաքին միացած պատգամավորներից  42 ՀՀԿ, 3-ը ՝ ՀՅԴ իսկ  մեկը «Ծառուկյան» խմբակցությունից է: Ստացվում է՝ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից՝ բացի «Ելք»-ից: Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1-ի»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Փաստաբանները բողոքարկում են խափանման միջոցը որպես կալանք ընտրած դատարանի որոշումը: Հուլիսի 28-ին Ռոբերտ Քոչարյանը երկու ամիս ժամկետով կալանավորվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր