00:00:00

Սեւանա լճի տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացվում

12:46, 06 օգոստոս 2018

Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: «Փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում»,- ասել է նա: Արտակ Նահապետյանը հայտնել է նաեւ, որ անցած շաբաթ «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: «Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք»,- հայտնել է ծառայության տնօրենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր