00:00:00

Ի՞նչ կարողություն ունի Դավիթ Սանասարյանը

16:04, 06 օգոստոս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում նշանակված Դավիթ Սանասարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտի մասին տվյալներ։ Սանասարյանի հայտարարագիրը ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ նա պաշտոնը ստանձնելու պահին որեւէ անշարժ ու շարժական գույք չի ունեցել։ Դավիթ Սանասարյանը  դրամական միջոցները եւս զրո են։ Այլ կերպ ասած Պետական վերահսկողական ծառայության  պետը հայտարարագրի բոլոր տողերում գրել է զրո։ Ի դեպ հայտարարագիրը ներկայացնելու առաջ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր կարողություններին ասել էր․ «Այսօր հայտարարագիրը ներկայացնելու եմ, բոլոր տողերում զրո է գրված, չեմ ունեցել եմ սեփականություն, այս վերջին շրջանում քանի որ փողոցում եմ եղել, աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել»։   Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ապրել, նա ասել էր՝ մի կերպ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր