00:00:00

Որքան արտարժույթ են գնել և վաճառել Հայաստանի բանկերը

00:23, 06 օգոստոս 2018 Տնտեսություն

Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 95,837,457 ԱՄՆ դոլար  480.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  107,642,510 ԱՄՆ դոլար 481.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,650,000 դոլարի առք և վաճառք 481.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,772,208 եվրո 558.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 19,063,814 եվրո 562.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,622,722,639 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 531,681,331 ՌԴ ռուբլի 7.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր