00:00:00

Հայաստանն ակտիվ քննարկումներ է վարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցի շուրջ

16:04, 31 հուլիս 2018 Արտաքին քաղաքականություն

Քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր խորհուրդը որոշում չի կայացրել գլխավոր քարտուղարի վերաբերյալ, Յուրի Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Անդրադառնալով ավելի վաղ արած հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, Բալայանն ընդգծեց, որ այդ քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: «Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,- նշեց նա: ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ քննարկումների ու կոնսենսուսի միջոցով պարզ կլինի, թե ով, ինչպես ու ինչ ժամկետներում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու Խաչատուրովին: Բալայանն անդրադարձավ նաև Խաչատուրովին ներկայացված մեղադրանքի ու հնարավոր անձեռնմխելիություն ունենալու մասին  հարցին՝ ասելով. «Դատավորը մեզ դիմել էր պարզելու՝ նա ունի անձեռնմխելիություն, թե ոչ: Ես այժմ չեմ կարող հրապարակել մեր պատասխանի բովանդակությունը, որովհետև համոզված չեմ՝ դատավարական գաղտնիք կհրապարակեմ, թե ոչ: Կարող եմ ասել, որ պարոն Խաչատուրովի գործին կցված է մեր պատասխանը: Նրա անձեռնմխելիությունը սահմանվում է ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին  2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրում: Կարծում եմ՝ դատավորը վճիռ կայացնելիս հաշվի  է առել մեր պատասխանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր