00:00:00

Ռուսական մամուլի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին

23:39, 27 հուլիս 2018 Արտաքին քաղաքականություն

Ռուսական մամուլն անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին։ Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռուսական մամուլը հիմնականում ներկայացրել է պաշտոնապես առկա տեղեկությունները՝ զերծ մնալով մեկնաբանություններից և եզրահանգումներից։ ТАСС-ը գրում է, որ ՀՀ նախկին նախագահն իր դեմ ներկայացրած մեղադրանքը վենդետա է անվանել։ «Ես երբեք չէի մտածում, որ մեր երկրում հնարավոր է այսպիսի շինծու գործ հարուցել։ Վենդետա և քաղաքական հետապնդում է իրականացվում»,-Քոչարյանի խոսքերն է մեջբերել ТАСС-ը։ РИА Новости-ն էլ հիշատակել է ՀՀ 2-րդ նախագահի այն միտքը, որ այս գործը կարող է կապված լինել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քաղաքական գործընթացներին իր մասնակցությունը բացառելու ցանկության հետ։ Թեմային անդրադարձել է նաև Лента-ն՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր