00:00:00

Փաշինյանը ՊԵԿ նախկին նախագահի որդիներին պատկանող ընկերությանը արտոնություն տվեց

17:01, 26 հուլիս 2018 Տնտեսություն

ՀՀ Կառավարության որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության մեջ։ «Գրին ֆարմեր»-ն Արարատի մարզի Երասխ գյուղում նախատեսում է կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ, որոնք համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, այդ թվում՝ հակակարկտային: Ընկերությունը մտադիր է կատարել 1,87 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մինչև 250 աշխատատեղ՝  150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ «Գրին ֆարմեր» ընկերությունը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր