00:00:00

Կբարձրանա՞ն արդյոք թոշակներն ու աշխատավարձերը

16:12, 26 հուլիս 2018 Տնտեսություն

Բյուջեի քննարկումներն սկսվել են դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից՝ վարչապետի ընդունած բյուջետային գործընթացի մասին որոշմամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Հարցին, թե 2019 թվականի բյուջեում նախատեսված է թոշակների ու աշխատավարձերի բարձրացում, ֆինանսների նախարարը պատասխանեց. «էական տարբերություններ վերջերս քննարկված միջնաժամկետ ծախսերի ծրագրից առայժմ չկան: Դուք այդ ծրագրում տեսել ենք 2019 թվականի հիմնական ցուցանիշները: Ուսումնասիրեք այդ թվերը»,-ասաց Ջանջուղազյանը: Նա հաստատեց նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պնդումը, որ պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելանալու են, սակայն թվեր չնշեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր