00:00:00

2018 տարվա առաջին կիսամյակին գրանցվել է տնտեսական ակտիվության 8.9 տոկոս աճ. Արծվիկ Մինասյան

23:20, 25 հուլիս 2018 Տնտեսություն

2018 տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է  տնտեսական ակտիվության 8.9 տոկոս աճ։ Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթը հարուստ էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, ինչը շատ կարեւոր է  եւ վերստին հայտնել է գերատեսչության բոլոր օղակների ամբողջ թափով արդյունավետ աշխատանքին միտված պատրաստակամությունը։ Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել տնտեսության ազդակներին, ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավման հարցերին։ Մասնավորապես, տնտեսական ցուցանիշներին անդրադառնալով, նախարարը նշել է, որ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է  տնտեսական ակտիվության 8.9 տոկոս աճ, աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները, զարգացում կա գրեթե բոլոր ուղղություններով, ինչը փաստում է, որ տնտեսությունը դրական է արձագանքել իրականացվող հակակոռուպցիոն գործողություններին եւ կառավարության՝ մրցակցային միջավայր ձեւավորելու հանձնառությանը։ Ներկայում մեծ անհրաժեշտություն են ինստիտուցիոնալ համակարգերի ձեւավորումն ու օրենսդրական բարեփոխումները։ Այս համատեքստում նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված  փոխգործակցությանը եւ օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը վերաբերող համապատասխան օրինագծերի ընդունման կարեւորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել կարողությունների հզորացման, արտահանման խրախուսման, մտավոր սեփականությանը վերաբերող եւ մի շարք այլ հարցերի։ Նախարար Մինասյանը հետագա աշխատանքում հաջողություններ է մաղթել  Հոա-Բին Աջեմյանին, ով ավարտում է առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման ավարտին կողմերը կրկին վերահաստատել են համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր