00:00:00

Ծառուկյանի վստահությամբ արտասահմանցի գործարարների Հայաստան այցը նոր հեռանկաներ կբացի

19:13, 25 հուլիս 2018 Տնտեսություն

Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ նոր իշխանության տարվող քայլերը դեռեւս տեսանելի չեն։ Առայժմ հստակ չէ, թե երկիրը տնտեսական ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու, ինչի արդյունքում հնարավոր կլինի հասնել տնտեսական աճի։ Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները զբաղված են եղել հարկային կոշտ վարչարությամբ, ՓՄՁ-ների հարկային «տեռորի» ենթարկելու եւ տնտեսական զարգացման փոխարեն անկում գրանցելու գործով։ Նախկին իշխանությունների՝ խոսքից գործի անցնելու բանաձեւը երբեք չի աշխատել։ Երկրում իրավիճակ է փոխվել։ Կփոխվեն արդյո՞ք խաղի կանոնները դեռ ժամանակ ցույց կտա։ Սակայն հստակ է, որ փոփոխվող կառավարությունների պարագայում անփոփոխ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ երկրի տնտեսությանը աջակցելուն միտված քայլերը։ Օրեր «Մուլտի գրուպ» Կոնցեռնի հիմնադիր  Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էին ավստրիական հանրահայտ ընկերության գլխավորած պատվիրակությունը։ Արտասահմանցի պատվիրակներին ոգեւորել է Ծառուկյանի առաջարկությունը,  եւ պայմանավորված հանդիպման ընթացքում ձեռք բերված երկկողմ վստահությունից, արտասահմանցի գործարարները որոշել են վաճառել իրենց մայնինգ ֆերմաները եւ տեղափոխվել Հայաստան։ Հանգամանքը, որ մոտ ապագայում Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված հերթական գործուն քայլն է իրականացվելու արդեն իսկ բավարար է նշելու, որ Ծառուկյանի՝ Հայաստանի տնտեսության առողջացմանն ուղղված քայլերը կարող են նպաստել, որպեսզի տնտեսական աշխուժացում լինի։ Առհասարակ Հայաստանում տիրող տնտեսական վիճակը եթե ոչ վատթար, ապա վատ վիճակում է։ Գագիկ Ծառուկյանի վստահությամբ արտասահմանցի գործարարների Հայաստան այցը նոր հեռանկաներ կարող է բացել։ Սա  ապագային ուղղված գործուն եւ անմիջական աջակցություն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր