00:00:00

Ֆեդերացիայի առաջադեմ մարզիկները անհատապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում

19:54, 24 հուլիս 2018 Սպորտ

Այսօր կայացավ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Հայկ Միսակյանի հերթական հանդիպումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանի հետ: Հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվեց Հայաստանում կոնտակտային կարատեի դաշտը կարգավորելու հիմնախնդիրը: Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև կոնտակտային մարտարվեստների մասսայականացման կարևորության և դրա ռազմավարական նշանակության հարցերին: Նշվեց, որ Ֆեդերացիայի առաջադեմ մարզիկները անհատապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարարի հետ հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի երկրորդ կեսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր