00:00:00

Վարչապետը՝ ընտրակեղծարարների մասին. ովքե՞ր կդատվեն (տեսանյութ)

17:55, 20 հուլիս 2018 Տնտեսություն

Բոլոր այն անձինք, ովքեր թույլ են տվել ընտրախախտումներ կպատժվեն: Այս մասին, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան մեր հարցի, թե ընտրախախտումներ կատարողները արդյո՞ք կպատժվեն: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարձրաձայնվում էր այն մասին, որ մի շարք ընտրախախտումներ են արվել: Խոսքը մասնավորապես ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի մասին է: Հրապարակվեց հայտնի սկանդակային ձայնագրությունը: Վերջերս էլ իրավապահները բացահայտեցին, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Վարչապետի պատասխանը՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=964sUGZesyw&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր