00:00:00

Կառավարությունը մտադիր է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը

16:57, 20 հուլիս 2018 Տնտեսություն

Մեր առաջ դրված է Հայաստանում թոշակների աշխատավարձերի բարձրացման խնդիր, և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար:  Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ ասում ենք ներառող տնտեսական համակարգ և երբ ասում ենք կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարում մեր հիմնական խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ նախ՝ ապահովել տնտեսական հավասար դաշտ, գանձենք պետությանն ու ժողովրդին հասանելիք գումարները և ավելացնենք պետական եկամուտները»,- ասաց Փաշինյանը: Լրագրողը վարչապետից փորձեց հստակեցնել, թե ե՞րբ կարող են բարձրանալ թոշակները, Փաշինյանն ի պատասխան նշեց, որ այժմ կառավարությունն աշխատում է 2019 թվականի բյուջեի վրա, վարում է քննարկումներ: Ըստ Փաշինյանի՝ այս օրերին ամեն օր կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվում և գումարներ են մուտքագրվում բյուջե, հետևաբար, ըստ նրա պետք է որոշակի փուլում դրանք ամփոփվեն ու հետո միայն ամեն ինչ հստակ կլինի: Փաշինյանի խոսքով` դա հնարավորություն կտա նաև չավելացնել պետական պարտքը, որի չափը հասել է ամենավերին սանդղակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր