00:00:00

Առեւտրային վեճերն վտանգում են տնտեսական վերականգնումը. ԱՀԿ

00:30, 17 հուլիս 2018 Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ աճող առեւտրային վեճերն ավելի հավանական են դառնում՝ վտանգելով խաթարել տնտեսության վերականգնումը եւ աճի միջնաժամկետ հեռանկարները, փոխանցում է Reuters–ը։ ԱՄՀ կանխատեսման համաձայն, ԱՄՆ–ն, հաշվի առնելով գործընկերների կողմից  պատասխան առեւտրային մաքսատուրքերը, հատկապես խոցելի է դարձել արտահանման դանդաղեցման համար։ Առեւտրային տարաձայնությունների լարվածությունը ԱՄՆ–ի, Չինաստանի եւ այլ երկրների կողմից մաքսատուրքերի առումով ոչ միայն ուղղակիորեն ազդում է պահանջարկի վրա, այլ նաեւ կբարձրացնի անորոշությունն ու վնաս կհասցնի ներդրումներին։ ԱՀԿ–ն աճի 3.9 տոկոս համաշխարհային կանխատեսումները անփոփոխ է թողել 2018 եւ 2019 թվականների համար՝ ի տարբերություն նախորդ տարվա կանխատեսման՝ հրապարակված ապրիլին։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի համար կանխատեսումները անփոփոխ են մնացել՝ ԱՄՆ աճը կկազմի 2.9 տոկոս՝ 2018 թվականի եւ 2.7 տոկոս՝ 2019 թվականի համար։ Չինաստանում աճը կանխատեսել են 2018-ին՝ 6.6 տոկոսի եւ 2019–ին՝ 6.4 տոկոսի մակարդակում։ Սակայն, ԱՀԿ–ն կրճատել է 2018 թվականի աճի կանխատեսումը եվրոգոտու երկրների, Ճապոնիայի եւ Մեծ Բրիտանիայի համար։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր