00:00:00

Սինգապուրյան հրաշքը Հայաստանում. Ծառուկյանի կարևոր քայլը

18:51, 16 հուլիս 2018 Տնտեսություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ օրեր առաջ տեղի է ունեցել հայ – սինգապուրյան «Արդյունավետ կառավարում եւ առաջնորդություն. Սինգապուրի փորձը » խորագրով կոնֆերանսը: Այն անցկացվել է կառավարության ներկայացուցիչների, փորձագետների, ԲՀԿ քաղխորհդի անդամների մասնակցությամբ: Սինգապուրյան հրաշքի բանաձեւը՝ հայաստանյան իրականությունում: ԲՀԿ առաջնորդի նախագահի նախաձեռնությամբ անցկացված տնտեսական այս կարեւորագույն համաժողով- կոնֆերանսը կարող է լուրջ խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացմանը: Գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունները, հանձինս վարչապետ Կարեն Կարապետյանի պատեհ ու անպատեհ առիթով խոսում էին Հայաստանը Սինգապուր դարձնելու մասին: Միայն, թե նախկին իշխանությունների ապաշնորհ գործունեության ընթացքում Հայաստանը ոչ միայն չհավակնեց դառնալ Սինգապուր, այլ քայլ առ քայլ համալրում էր հետադիմական երկրների  շարքերը: Հիմա իրավիճակ է փոխվել: Հայ- սինգապուրյան կոնֆերանսը ունի բավարար հիմքեր Սինգապուրի հրաշքը Հայաստանում ներդնելու համար, ինչն արվում է Գագիկ Ծառուկյանի կողմից: Փաստը, որ աշխարհի առաջատար երկրների ներկայացուցիչները այցելում են Հայաստան, իրականացնում փորձի փոխանակում արդեն իսկ գովելի է: Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ գտնվել է անմխիթար վիճակում:  Երկրի առողջացման, տնտնեսական զարգացում ապահովելու հիմնաքարը կարծես թե դրված է: Սինգապուրյան հրաշքը Հայաստանում իրականություն դարձնելու ուղին տրվել է ԲՀԿ առաջնորդի կողմից: Այն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ նախապայմաններն արդեն իսկ կան, մնում է՝ չխանգարել գործարարին այն վերջնական հանգրվանի հասցնելու համար: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր