Մարտի 11-15-ը Երևանում կանցկացվի միջազգային մրցաշար, որը նվիրված կլինի Երևանի հիմնադրման 2800-ամյակին. տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մրցաշարին կմասնակցեն Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի», Թեհրանի «Արարատ» և Երևանի «Ուրարտու» ակումբները:
«Գազպրոմ Մոսկովսկին» և «Հունդային» շատ ուժեղ թիմեր են, ունեն բարձր մակարդակի խաղացողներ և իրենց առաջնությունների առաջատարներն են: «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան և իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում»,- ասել է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը:
Մրցաշարի խաղացանկը ՝
11.03.2018. Ժամը 20:00, «Միկա» մարզահամալիր` «Ուրարտու» Երևան-«Գազպրոմ Մոսկովսկի» Մոսկվա
12.03.2018. Ժամը 14:00, Օլիմպավան` «Հունդայի» Թբիլիսի-«Արարատ» Թեհրան