00:00:00

Ըստ հաղորդումների` ոստիկանները կաշառք են պահանջել եւ բռնություն գործադրել

22:37, 06 մարտ 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության  պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է  Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երեւանում գործող «Բուգատտի» ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետեւ առանց որեւէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան: Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր