00:00:00

Մեզ բժշկական օմբուդսմենի առանձին ինստիտուտ պետք չէ. Արսեն Թորոսյան

03:32, 12 հուլիս 2018 Առողջություն

Մեզ բժշկական օմբուդսմենի առանձին ինստիտուտ պետք չէ: Եթե որեւէ հաստատությունում խախտվում են մարդու իրավունքները, դրանով կարող է զբաղվել Մարդու իրավունքների պաշտպանը: Ամերիկյան համալսարանում այսօր՝ հուլիսի 11-ին առողջապահական ոլորտի խնդիրների քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմում կարելի է առողջապահության իրավունքի հատուկ բաժին բացել եւ առողջապահության բյուջեից լրացուցիչ միջոցներ չծախսել, ինչպես նախատեսում էր անել նախորդ կառավարությունը: «Պետք է բժշկական օմբուդսմեն լիներ՝ տնտեսական օմբուդսմենի նման, որի համար պետք էր վճարել, եւ այդ որոշումներն էլ հնարավոր չէր լինելու վիճարկել դատարանում»,- հիշեցրեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր