00:00:00

Կառավարությունը հարկային ոլորտում գնալու է «դուխով» փոփոխությունների. Փաշինյան

18:54, 10 հուլիս 2018 Տնտեսություն

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում  բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավորների՝ եկամտահարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազար դրամի դեպքում՝ 20 տոկոս, 500 հազարից ավելի դեպքում 25 տոկոս նվազեցնելու նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է եկամտահարկի դրույքաչափերի նման փոփոխություններին, սակայն դա պետք է լինի ամբողջական հարկային փաթեթի շրջանակներում: «Խոսքը վերաբերում է նրան, որ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ուղղակի հարկերի դրույքաչափերը վերանայելու եղանակով հնարավորություն ստեղծվի, որ այդ միջոցներն ուղղվեն տնտեսության զարգացմանը: Այս դեպքում ևս պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք, քանի որ դրա արդյունքում տեղի է ունենալու հարկային մուտքերի որոշակի նվազում: Մոտավորապես, դա կազմում է 45-47 մլրդ դրամ: Այսպիսի փոփոխությունը պետք է ուղեկցվի այդ միջոցների փոխհատուցման որևէ ծրագրով: Տպավորություն կար, որ դա հնարավոր է իրականացնել վարչարարության միջոցով, բայց միայն դրանով խնդիրը չի կարող լուծվել: Մենք առաջարկում ենք հեղինակներին ձեռնպահ մնալ այս փոփոխությունից, բայց մենք օրակարգում ենք պահում խնդիրը»,- ասաց  նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Դիլիջանում քննարկման ժամանակ որոշել են, որ այս ոլորտում պետք է գնալ «դուխով» փոփոխությունների: «Մենք ճիշտ եզրահանգման ենք եկել, որպեսզի ոչ թե գնանք հարկային օրենսգրքի հատվածական փոփոխությունների, այլ որոշակի դադար վերցնենք, լուրջ հետազոտական աշխատանք կատարենք ու ամբողջական փոփոխությունների գնանք: Պետք է ինտենսիվացնենք աշխատանքը, որ ժամկետները հետաձգելու կարիք չունենանք: Սեպտեմբերին պետք է փաթեթը արդեն ԱԺ ներկայացնենք: Գործարար դաշտը անհամբերությամբ սպասում է այս որոշումներին», ընդգծել Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր