00:00:00

ՊԵԿ պաշտոնյաի նկատմամբ ծառայողական քննություն է իրականացվում (տեսանյութ)

15:38, 10 հուլիս 2018 Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննություն է իրականացվում, այսօր լրագրողներին ասց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը: Մամուլում տեղեկություններ են  շրջանառվում, որ Կարապետյանը աշխատել է սեփական ընկերության օգտին՝ շուկայից դուրս մղելով մյուս ընկերություններին: «Իմ հրամանով ծառայողական քննություն է իրականացվում: Ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է: Մարդկային ֆանտազիաները չափ ու սահման չունեն: Ես պնդում եմ՝ Կարեն Կարապետյանը՝ որպես օպերատիվ աշխատակից, պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ ինքը ունի, ճշտվելու է՝ այդ վարքագիծը տեղի է ունեցել, թե ոչ: Երեք հնարավոր ելք կարող է լինել՝ առաջինը, հերքվում է տեղեկատվությունը, և Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարումը, երկրորդ, տեղեկատվության մի մասն է ճշտվում, մի մասն է հերքվում, և այդտեղ գնահատվում է նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը, և երրորդ, ամբողջ ծավալով տեղեկատվությունը  ճշտելուց հետո համապատասխան մարմին, օրինակ, ՀՔԾ նյութեր են ուղարկվում: Անանյանն ասաց, որ այս պահին Կարեն Կարապետյանն աշխատում է, բայց իր տեղակալների միջոցով է գործունեություն իրականացնում: Նա նշեց, որ ծառայողական քննությունն իրականացվում է օպերատիվ հետաքննության վարչությունում: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյա է, նախկինում նա հեռացվել էր ՊԵԿ համակարգից, բայց ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանայանի առաջարկով նշանակվել էր վերոնշյալ վարչության պետ: https://www.youtube.com/watch?v=ISTPi2cb_R8&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր