00:00:00

Շևչենկոյի դպրոցի բակում երիտասարդները վիճել են աղջկա համար

19:25, 06 մարտ 2018 Իրավական

Շևչենկոյի անվան դպրոցի բակում օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել: Մի խումբ երիտասարդների միջև վիճաբանության պատճառը հանդիսացել է մի աղջիկ: Մասնավորապես՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է աղջկա եղբայրը, իսկ մյուս կողմը աղջկան սիրող երիտասարդը: Երիտասարդների միջև վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ կրակոցներ էին հնչել: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին, դպրոցի բակում հնչած կրակոցների ձայները լսել էին քաղաքացիներ ովքեր նկատել էին, որ կրակոցից հետո մի երեխայի գրկած տեղափոխել են: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված վայրում պարկուճ է հայտնաբերվել:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր