00:00:00

Արտակարգ դեպք Գյումրիում. կա վիրավոր

17:02, 06 մարտ 2018 Իրավական

Այսօր առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում Շիրակի մարզի դատարանի դիմաց գտնվող գետնանցումում, որտեղ տարբեր վաճառակետեր են տեղադրված, անհայտ մի անձ փորձել է թալանել հեռախոսների կրպակը։ Ջարդել է կրպակի դռան ապակին ու փորձել թալանել կրպակը։  Անվտանգության աշխատակիցներից մեկը, ով տեղում հերթապահել է  խափանել է գողություն կատարող անձին: Վերջինս էլ դանակի հարվածներ է հասցրել նրան: Բարեբախտաբար դրանք կյանքին վտանգ սպառնացող չեն:
 Արյան հետքերը դեռ կային գետնանցումում։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Henaran.am-ի այն հարցին, թե կրպակից ինչ որ բան պակասել է,  խանութի աշխատակիցը ասաց, որ ոչինչ չեն գողացել։  Իսկ կրպակում թեև հեռախոսների տեսականին մեծ է, բայց ամեն օր դրանք տեղափոխվում են խանութից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր