00:00:00

Շիրակում 15-ամյա տղան ինքնասպանություն է գործել

15:57, 29 հունիս 2018 Իրավական

Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանություն է գործել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 28-ին Ամասիայի բաժին է ահազանգել Աղվորիկի համայնքապետն ու հայտնել, որ 15-ամյա տղա է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով: «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան ինքնասպանություն  է գործել տանը կից գոմի առաստաղից հակի թելով կախվելու միջոցով»,- հայտնեցին ոստիկանությունից: Արտաքին զննությամբ դիի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր