00:00:00

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած 7 ավտոմեքենաների խոշոր ու շղթայական ավտովթարից

16:35, 06 մարտ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ Երևանում մարտի 3-ին տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից, երբ Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել էին 7 տրանսպորտային միջոց, իսկ մեկ այլ ավտոմեքենա էլ, ով «գոնկավատ էր եղել» վթարում հայտնված Mercedes-ի հետ, դիմել էր փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապահային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 21-ամյա Կարեն Թադևոսյանը, Volkswagen մակնիշի 78 MN 008 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Վահան Հովհաննիսյանը, Daewoo մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 45-ամյա Գարեգին Առաքելյանը: Mercedes մակնիշի 86 PP 868 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ, 26-ամյա Րաֆֆի Պետրոսյանը, Toyota մակնիշի 15 ԼX 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Արմեն Հարությունովը, Toyota մակնիշի 35 NR 324 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Մանուկյանը, Mitsubishi մակնիշի 34 CQ 720 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաղրամյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Գոռ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Բոյաղչյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Թադևոսյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն: 3 հոգի, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոցներ, հրաժարվել են բժշկական օգնությունից և գնացել են տուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կ, Թադևոսյանը աշխատում է «Կաբինետ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, Toyota-ի վարորդ Ա. Հարությունովը աշխատում է «Ա. Հարությունյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, վարորդներից Գ. Գրիգորյանը աշխատում է «ԹԵԼ-ՍԵԼ» ՍՊԸ-ում՝ որպես զարգացման մենեջեր: https://www.youtube.com/watch?v=_R9aHvAasxU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր