00:00:00

«Սասնա ծռերից» Վարդգես Գեւորգյանն ազատ է արձակվել

20:12, 28 հունիս 2018 Իրավական

«Սասնա ծռերի» անդամ Վարդգես Գեւորգյանն ազատ է արձակվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում, այսօր՝ հունիսի 28-ին, նման որոշում է կայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Նշենք, որ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Պետրոսյանը երաշխավորել են, որ Վարդգես Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց: Պատգամավորներն անձամբ էին ներկայացել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր