00:00:00

ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել Արման Դիլանյանը. ԱԺ-ին հարցը կքննի սեպտեմբերի 10-ին

18:30, 28 հունիս 2018 Իրավական

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՍԴ դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին: Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի սեպտեմբերի 10-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»: Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Ելիզավետա Դանիելյանին, սակայն ԱԺ-ն չէր հաստատել նրա թեկնածությունը: Ավելի վաղ ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում չէր հաստատել նաեւ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Էմիլ Բաբայանին: Այս պահին ՍԴ-ում երկու դատավորի տեղ թափուր է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր