00:00:00

Գյումրիում վիճաբանության ժամանակ քաղաքացուն դանակահարած քաղաքացին ձերբակալվեց. մանրամասներ

17:35, 28 հունիս 2018 Իրավական

Հունիսի 27-ին, ժամը 4.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օքսեն Գ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Օքսեն Գ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետեւանքով: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, Շիրակացի փողոցի թիվ 78/1 հասցեի դիմաց, վիճաբանության ժամանակ, Օքսեն Գ.-ին ծալովի դանակով հարվածել եւ նշված վնասվածքները պատճառել է 1994 թ. ծնված Ռոման Խ.-ն: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին, ժամը 00.30-ին, Ռոման Խ.-ն հայտնաբերվել է Վարդանանց հրապարակից եւ բերման ենթարկվել: Նա խոստովանել է, որ Օքսեն Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը: Ռոման Խ.-ն ձերբակալված է: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր