00:00:00

Որտե՞ղ է Նազիկ Ամիրյանը

21:23, 27 հունիս 2018 Իրավական

ՀՀ ոստիկանության ծառայողները Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հունիսի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում էր կայացրել: Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ գլխավոր դատախազը ներկայացնում էր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը, ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ գեներալը ապօրինի զենքը նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ է պահել: Բացի այդ՝ ոստիկանությունն էր հայտարարել, որ Նազիկ Ամիրյանը հանձնարարել էր ԵԿՄ գրասենյակից զինվորի բաժին գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոներ տեղափոխել այլ վայր: Ավելի վաղ  մեղադրանք էր  առաջադրվել նաեւ կալանավորված Մանվել Գրիգորյանի որդուն՝ օրերս Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տված Կարեն Գրիգորյանին: Մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման հոդվածով է, իսկ յուրացրել է կրտսեր Գրիգորյանն, ըստ իրավապահների, Ղարաբաղի բանակին փոխանցելու համար իրեն հանձնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ընդ որում, ըստ Հատուկ քննչական ծառայության, հափշտակել է ոչ մենակ, հոր՝ Մանվել Գրիգորյանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր