00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ Սամվել Շահմուրադյանի անվան դպրոցում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ

16:27, 27 հունիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի երկու աշակերտ 2016-2018թթ. ուսումնական տարիներին փաստացի դպրոց չհաճախելու պայմաններում, տնօրենի հրահանգով, բացակա չեն ստացել և փոխադրվել են 4-րդ դասարան: Դեպքի առթիվ հունիսի 26-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։ Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր