00:00:00

Նշանակվել է մանկապարտեզի վարորդ, շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել․ ոստիկանների բացահայտումը

15:43, 27 հունիս 2018 Իրավական

Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը համայնքի մանկապարտեզի տնօրենի և  գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5.600.000 դրամի վնաս: Վերջիններս հրավիրվել են բաժին և տվել բացատրություն: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր