00:00:00

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի հաջողվել հայտնաբերել

20:09, 26 հունիս 2018 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի ձերբակալվել: Հիշեցնենք, որ նախօրեին նրա նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացվել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելը կասկածանքով: Նազիկ Ամիրյանը ներկայացվել է քննիչին, թե՝ ոչ «Փաստինֆո-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել և այլ մանրամասներ չեն կարող հայտնել: ՀՔԾ-ից խոստացան լրացուցիչ տեղեկություններ տրամադրել առաջիկայում: «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Մանվել Գրիգորյանի որդուն՝ յուրացումներ կատարելու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր