00:00:00

Տույժ-տուգանքները ներելուց հետո պետք է մարդիկ նաեւ նոր վարկեր վերցնելու հնարավորություն ստանան. Փաշինյան

04:29, 26 հունիս 2018 Տնտեսություն

Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախաձեռնեցինք, որ հնարավորություն ստեղծենք, որ բանկերը ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները ներեն։ Այս մասին, այսօր  Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, խնդիրն այն է, որ հարկային արդեն նախկին օրենսդրությամբ եթե բանկը որեւէ վարկատիրոջ ներեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ եւ բանկը պետք է հարկային պարտավորություն ստանձներ. «Հիմա փոխեցինք օրենքը, որ բանկերի վրա հարկային պարտավորություն չառաջանա, որ նրանք շահագրգիռ լինեն տույժ-տուգանքները զրոյացնեն եւ ընդհանրապես, բանակցեն վարկառուի հետ եւ լուծումներ գտնեն։ ԱԺ-ն իր քայլն արել է ու հիմա հարցը բանկերի տիրույթում է, որոնք պետք է անեն իրենց քայլը։ Մենք կբանակցենք բանկերի հետ, նաեւ ԿԲ-ն այս ուղղությամբ կաշխատի, որ տույժ-տուգանքները ներվեն եւ բանկ-վարկառու հարաբերությունները վերադառնան զրոյական կետ»,-հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե մնացորդային պարտավորությունները մեծ չեն, այդ մարդիկ նաեւ նոր վարկեր վերցնելու հնարավորություն կստանան. «Ես հասկանում եմ, որ սա ամբողջական լուծում չէ, բայց քայլ է, որի արդյունքում վիճակը կթեթեւանա։ Մենք չենք կարող նաեւ հաշվի չառնել բանկային համակարգի կայունության խնդիրները, պետք է բալանսավորված լուծենք խնդիրները»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր