00:00:00

Դատարանը կքննարկի Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

23:55, 25 հունիս 2018 Իրավական

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կքննարկի Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Պաշտպանը միջնորդել է փոխել խափանման միջոց կալանքը և 1.000.000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հ. Բոյաջյանին: Միջնորդությունը պետք է քննարկվեր դեռևս 2018 թ. մայիսի 24-ին, սակայն գործով անցնող մյուս ամբաստանյալների՝ Արման Ադամյանի և Ժորա Ավետիսյանի հանրային պաշտպանների դատարան չներկայանալու պատճառով նիստը հերթական անգամ հետաձգվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր