00:00:00

Հայկական խաղաղ հեղափոխության ժամանակն է. Թանկյանի կոչը՝ ամերիկացիներին

14:27, 25 հունիս 2018 Աշխարհ

System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը։ Նկարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է և արտասվող երեխա: «Երբեմն պատկերը խոսում է ամենի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, չէ՞»,- մեկնաբանել է Թանկյանը լուսանկարը։ Հիշեցնենք, որ Թրամփի նախագահության օրոք սահմանված նոր միգրացիոն կանոններով ամերիկյան սահմանն անօրինական ճանապարհով հատող ներգաղթյալների երեխաներին առանձնացնում են իրենց ծնողներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր