Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների նախնական տվյալներն են հրապարակվել: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ դեռ բացվել է քվեատուփերի 79 տոկոսը:
Ըստ նախնական ցուցանիշների՝ նախագահի 6 թեկնածուի օգտին տրված քվեները բաշխվել են հետևյալ կերպ:
Ռեջեփ Թայիփ Էրդողան – 54.3 տոկոս
Մուհարրեմ Ինջե – 29.8 տոկոս
Մերալ Աքշեներ – 7.4 տոկոս
Սելահաթթին Դեմիրթաշ – 7.2 տոկոս
Թեմել Քարամոլաօղլու – 0.9 տոկոս
Դողու Փերինչեք – 0.2 տոկոս
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքական կուսակցությունների ստացած քվեները ունեն հետևյալ պատկերը:
Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) և «Գորշ գայլերի» «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-MHP) կազմած հանրապետություն դաշինքը ստացել է 55. 5 տոկոս:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցությունների դաշինքը ստացել է 32.9 տոկոս:
Իսլամիստական «Երջանկություն» կուսակցություն – 1.4 տոկոս
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրակատակն կուսակցություն» - 10.1 տոկոս: