00:00:00

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

00:00, 25 հունիս 2018 Տնտեսություն

Հունիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,058,779 ԱՄՆ դոլար 481.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 77,980,589 ԱՄՆ դոլար 482.87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,600,000 դոլարի առք և վաճառք 482.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,543,766 եվրո 556.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,477,000 եվրո 560.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,506,690,584 ՌԴ ռուբլի 7.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 735,008,674 ՌԴ ռուբլի 7.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր