00:00:00

«Դա եղել է իմ նախընտրական խոստումը». Թրամփը՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին

01:02, 25 հունիս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, քանի որ դա եղել է իր նախընտրական խոստումը: «Ես դա արել եմ, որովհետև խոստացել էի ընտրողներին: Ես կարծում եմ, որ դեսպանատան տեղափոխությունը շատ կարևոր էր: Շատ նախագահներ ինձնից առաջ ասել էին, որ պատրաստվում են դա անել, բայց ոչինչ չէին ձեռնարկել»,- ասել է Թրամփը TBN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախագահը հավելել է, որ համապատասխան հայտարարությունից որոշ ժամանակ առաջ մի շարք երկրների առաջնոդներ խնդրել են չձեռնարկել այդպիսի քայլ: «Բայց ես չէի ցանկանում, որ նրանք ինձ ուղղորդեին, որ ես չպետք է անեմ»,- նշել է Թրամփը: Հիշեցնենք. մայիսի 14-ին կայացել է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը Երուսաղեմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր